Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վրաստանի համար այլընտրանք միշտ կարող է լինել, իսկ մե՞զ համար

Վրաստանի համար այլընտրանք միշտ կարող է լինել, իսկ մե՞զ համար
23.02.2024 | 12:28

Հետաքրքիր բան է ստացվում. Վրաստանը չի միանում հակառուսական սանկցիաներին, բայց, միևնույն է, Արևմուտքը Վրաստանին ընդունում է որպես Արևմուտք գնացող ու հավատում է։ Դե, իսկ ռուսներն էլ, թեկուզ չնչին բանի համար, իրենց հերթին շնորհակալ են լինում վրացիներին, մի բան էլ՝ գովում նրանց։

Իսկ Հայաստանը ինչ էլ անի` թարս է ազդում։ Արևմուտքի համար դա քիչ է երևում, եթե նույնիսկ մեծ բան է, իսկ ռուսների համար` թշնամական քայլ, եթե նույնիսկ արածը շատ չնչին բան է լինում։

Որովհետև բոլորն էլ լավ գիտեն, որ Վրաստանի համար այլընտրանք միշտ կարող է լինել, իսկ մեզ համար Ռուսաստանի ամենամեծ այլընտրանքը Իրանն է։ Բայց դե, Իրանն էլ է Ռուսաստանի հետ շատ հարցերում նույն դիրքում, իսկ արդեն որպես BRICS-ի անդամ երկրներ ավելի շատ ընդհանուր բաներ ունեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 5741

Մեկնաբանություններ